Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Արցախի զարգացման եւ արտերկրում ազգային ինքնության պահպանման գործում