ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Ամերիկայի եւ Իրանի պաշտոնական անձինք քննարկել են հանդիպման կամ հեռախոսազրույցի հավանականությունn Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ, սակայն պնդել է, որ հենց նա է հերքել այդ ծրագրերը, հաղորդում է AP-ը:
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են այդ հավանականությունը, սակայն Իրանը ցանկացել է մեղմել պատժամիջոցները՝ որպես հանդիպման նախապայման: «Ես ասել եմ, դուք, հավանաբար կատակում եք»,-հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ Ռոհանին ցանկացել է հանդիպել ԱՄՆ-ում:
Ավելի վաղ NYT-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է կազմակերպել Թրամփի եւ Ռոհանիի հանդիպումը: Սակայն Իրանի նախագահը հրաժարվել է զրույցից՝ ստիպելով Թրամփին սպասել հեռախոսագծում:
Անցած շաբաթ Նյու Յորքում Ռոհանին կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել իր «առավելագույն ճնշման քաղաքականությունը» Իրանի նկատմամբ՝ հայտարարելով, որ դա էլ ավելի է բարդացնում հնարավոր բանակությունների անցկացումը:




























