Ոստիկանության Մեծամորի բաժին է դիմել 59-ամյա  Լիանա Պ.-ն եւ հայտնել, որ 2010 թ. նոյեմբերին ոմն Դավիթ` ընկերոջ հետ, ներկայանալով որպես թատրոններից մեկի պրոդյուսեր, խաբեությամբ վաճառել է 9 տոմս, որի դիմաց հափշտակել է 18.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Մեծամոր քաղաքի մշակույթի տանը նման թատերական միջոցառում նախատեսված չի եղել:

Պարզվել է նաեւ, որ Դավիթը 40-ամյա  Դավիթ Գ.-ն է, իսկ նրա ընկերը` 32-ամյա Սասուն Մ.-ն:

Նրանք բերման են ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն: