Բջջային հեռախոսների միջոցով Facebook սոցիալական ցանց մտնողների թիվն ամսական կտրվածքով հասել է 250 մլն մարդու։ Նման տվյալներ է ներկայացնում TechCrunch տեխնոբլոգը։

Մեկ տարվա ընթացքում Facebook-ի բջջային լսարանն աճել է մեկուկես անգամով։ 2010 թվականի փետրվար ամսվա տվյալներով, բջջային հեռախոսներով սոցիալական ցանցում շփվել է 100 մլն մարդ։

Բացի այդ, TechCrunch-ը նշում է, որ Facebook-ի m.facebook.com (սովորական) եւ touch.facebook.com (սմարտֆոների համար) տարբերակները կմիավորվեն մեկի մեկի մեջ, հայտնում է Lenta.ru-ն։

Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում գրանցված է 600 մլն օգտագործող։