Մեկ գիշերվա ընթացքում Մեքսիկայում գրանցվել է Պոպոկատեպետլ հրաբխի 14 ժայթքում, տեղեկացնում է CNN-ը։ https://edition.cnn.com
Նշվում է, որ երկրի Աղետների կանխման կենտրոնը գրանցել է ժայթքումների շարք չորեքշաբթի գիշեր։ Ժայթքումները շարունակվել են տեղի ժամանակով ժամը 01.00-ից մինչեւ 07.15-ը։
Ժայթքումներ նկատվել են նաեւ հինգշաբթի եւ ուրբաթ եւ առաջ են բերել գազի ու մոխրի ոչ մեծ արտանետումներ։
Հրաբուխը, որը գտնվում է Մորելոս եւ Պուեբլա նահանգների միջեւ, քնած էր մինչեւ 1994 թվականը։ Դրանից հետո ժայթքումները դարձել են տեղի բնակիչների սովորական կյանքի մի մասը։











