Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ ապրիլի 1-ին հանդիպել է  Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամների հետ եւ քննարկել Հայաստանում գործող ՏՏ առաջատար ձեռնարկությունների ու ՊՆ համագործակցության հեռանկարները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամները պաշտպանության նախարարին են ներկայացրել համագործակցության շուրջ գործնական առաջարկություններ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորելով բարձր տեխնոլոգիական նվաճումների ներդրումը պաշտպանական համակարգում` Սեյրան Օհանյանը նշել է, որ ռազմական տեխնոլոգիաների զարգացումը կարող է էապես բարձրացնել մեր բանակի կարողություններն ու մարտունակությունը։

Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել հետագա աշխատանքները շարունակել առանձին աշխատանքային խմբերով` ձեւավորելով պաշտպանության նախարարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների համագործակցության համալիր ծրագիր: