Վեց փղեր ողբերգականորեն զոհվել են՝ փորձելով միմյանց դուրս բերել ջրվեժի մահացու գրկից, հայտնում է BBC-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Թաիլանդի Կխաո Յայ ազգային պարկում։

Ամեն ինչ սկսվել է փղիկի ջուրն ընկնելուց։ Երեք ժամ անց գտնվել է փղիկի մարմինը, իսկ նրա կողքին՝ ես հինգ փղերի մարմիններ։

Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, սա այդ ջրվեժի մոտ կատարված առաջին նման դեպքը չէ։ 1992թ․ ջրվեժի մոտ ութ փիղ է զոհվել։