Երեկ Արագածոտնի մարզի Կարբի համայնքի մոտ հայտնաբերված 7 ձիերը գողացված են եղել: Այս մասին NEWS.am-ին  հայտնեց Կենտավր» կենդանիների օգնությամբ թերապիայի կենտրոնի նախագահ Հասմիկ Հովհաննիսյանը` նշելով, որ 3 ձիերի 2 տերերը հայտնաբերվել են:

Նա ասաց, որ ձիերը գողացվել են Էջմիածնից, չնայած որ նրանց հայտանբերել են Կարբիի մոտ, մյուս տերերին փնտրում են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 4-ին ժամը 17:00-ի մոտ  Արագածոտնի մարզում Կարբի գյուղի մոտ 7 մոլորված ձիեր են նկատվել: Նրանց տեղափոխել են Աշտարակի սննդի անվտանգության տեսչության տարածք: