Ապացուցվել է, որ այն երկրները, որոնք ընդունում են տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման պարտավորություններ ստանձնելու մասին որոշում, ինչպիսին Հայաստանն է, իրենց որոշման շնորհիվ զգալիորեն շահում են: WCIT 2019-ի բացմանն այս մասին ասաց WITSA-ի նախագահ Իվոն Չիուն:

Նրա խոսքով՝ տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաներն ազդում են մարդու կյանքի շատ ասպեկտների վրա, իսկ առանցքային հատվածներն են կապը, կրթությունը, արտադրությունը, առողջապահությունը, տրանսպորտային միջավայրը:

«Ապացուցված է, որ ՏՀՏ զարգացման հանձնառությունը հաստատող երկրներն իրենց որոշման շնորհիվ մեծապես շահում են»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանն այդպիսի երկրներից մեկն է:

Նրա խոսքով՝ այս համաժողովն ուղղված է ՏՀՏ օգտագործման ընդլայնմանը:

«Շնորհակալություն»,- իր ելույթի ավարտին հայերեն ասաց նա: