ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Գեւին Նյուսոնն օրինագիծ է ստորագրել, որը կարգավորում է դիփֆեյքերի տարածումը: Օրինագիծն արգելում է ընտրություններից 60 օր առաջ քաղաքական գործիչների մասնակցությամբ դիփֆեյքեր տարածելը, հաղորդում է N+1-ը՝ հղում անելով Engadget-ին:
Մի քանի տարվա ընթացքում դիփֆեյքերը՝ տեսանյութերում դեմքի փոփոխումը, լայն տարածում ստացան: Շուտով անհնար կլինի տեսանյութերում տարբերել իրական դեմքերը:
Ստորագրված օրինագիծը առաջին հայտնի օրենքն է, որը սահմանափակում է համացանցում դիփֆեյքերի տարածումը: Օրենքը կգործի այն նյութերի համար, որոնցում քաղաքական գործիչների պատկերն ու ձայնը փոփոխված են: Օրենքը կգործի մինչեւ 2023-ի հունվարի 1-ը:





























