ԱՄՆ-ը դիտարկում է Huawei չինական ընկերության եվրոպական մրցակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու տարբերակները, որը, Վաշինգտոնի կարծիքով, վտանգավոր է դառնում հինգերորդ սերնդի բջջային կապի մշակողների համաշխարհային մրցավազքում գերակշռելու առումով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Financial Times-ին։

Պարբերականի տվյալներով՝  ԱՄՆ կառավարության պաշտոնյաներն առաջարկել են վարկեր տալ այնպիսի ընկերությունների, ինչպիսին են Nokia-ն եւ Ericsson-ը, որպեսզի մրցակցեն Huawei-ի հետ։ «Մենք մեր գերազանցությունը զիջել ենք հեռահաղորդակցային սարքավորումների արտադրությունում տասնամյակ առաջ, եւ հիմա մենք հասկանում ենք, որ դա, գուցե, լավագույն որոշումը չէր, եթե խոսենք ազգային անվտանգության հարցերի մասին։ Գրեթե յուրաքանչյուր նախարարություն եւ գերատեսչություն հենց հիմա հուսահատ միջոցներ են փնտրում վերադառնալու այդ խաղին։ Եթե դա չանենք, ապա Huawei-ը շուտով կարող է դառնալ միակ ընտրությունը նրանց համար, ովքեր ցանկանում են վերադառնալ 5G ցանց»,- ասել է թերթի աղբյուրը ԱՄՆ կառավարությունում։