Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի նկատմամբ քրեական գործի պատճառը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրոնղերի հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Եթե չլիներ այդ պատճառը, չէր լինի մարդու իրավուքնների կոպտագույն խախտումները այս գործում։ Նիկոլ Փաշինյնաի եւ նրա ընտանիքի սեփականություն հանդիսացող թերթը, երբ հրապարակում էր այս տեղեկությունը, ոչ թե հրապարակում էր անուն–ազգանունով, այլ վերնագրել էր Հրայր Թովմասյանի սանիկը կալանավորվել է, Հրայր Թովմասնայնի նկարով»,–նշեց նա։
Մելիքյանը նկատում է՝ եթե մարդը ընդունելով մեղքը կարող է արագ դատաքննությամբ համաներվել, ստացվում է, որ «գործ ունենք հատուկ, ընդհանուրից տարբերվող մոտեցման հետ, որը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով»։
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այս հարցը իրենց իրավապաշտպան ընկերությունը հարցը ուշադրության կենտրոնում են պահելու եւ ներկայացնելու են միջազգային կառույցներին, քանի որ ներպետական կառույցները բարձր արդյունավետություն չունեն։
Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել քր.օրի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նորայր Փանոսյանը Հրայր Թովմասյանի սանիկն է։











