Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունն աօսր` ապրիլի 2-ին փոթորիկ է կանխատեսում Հյուսիսային  Վրաստանում եւ բնակիչներին զգուշության կոչ է անում:

«Հյուսիսային Վրաստանում վաղն առավոտյան քամի կբարձրանա եւ կուժգնանա օրվա երկրորդ կեսին: Կանխատեսումը, հատկապես, վերաբերում է Իմերեթի եւ Սամեգրելո շրջաններին, որտեղ քամին կհասնի վարկյանում 30 մետր արագության, սակայն ջերմաստիճանը բավական բարձր կլինի` մինչեւ +20»,- «Նովստի Գռուզիա»-ին հաղորդել է Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսումների բաժնի ղեկավար Դոդո Գվազավան։

Միաժամանակ, ուժեղ քամի է սպասվում նաեւ ապրիլի 4-ին:

Գվազավան հայտնել է, որ Վրաստանի արեւելքում կանխատեսվում է ջերմաստիճանի կտրուկ անկում: Օրինակ, Թբիլիսիում ջերմաստիճանը մնվազի մինչեւ 10 աստիճան, լեռնային շրջաններում անգամ կարող է ձյուն գալ: