Արիզոնայի ռազմական բազայում Southwest Airlines-ին պատկանող Boeing 737 օդանավը վթարային վայրէջք է կատարել, քանի որ օդանավի սրահում անցք է առաջացել: Օդանավի մեջ եղել է 118 ուղեւոր, հայտնում է Reuters-ը:

Ֆենիկս-Սակրամենտո չարաբաստիկ թռիչքի ուղեւորները պատմել են, որ խմիչքներ տրամադրելու ժամանակ օդանավի առաստաղի երեսպատման վրա խրթոց է լսվել: Առաստաղի վրա մոտ մեկ մետր երկարությամբ անցք է բացվել: Ուղեւորներին ավտոմատ կերպով բաժանվել են թթվածնային դիմակներ, եւ օդանավը կտրուկ իջել է: Ինքնաթիռի ներսում խուճապ է առաջացել:

Արտակարգ պատահարի հետեւանքով մեկ ուղեկցորդ տուժել է: Արտակարգ վայրէջքը բարեհաջող է անցել: Ինքնաթիռի սրահում առաջացած խոտանը վերացվում է համապատասխան մասնագետների կողմից: