Արգենտինայի դաշնային դատարանը հայտարարել է իր որոշման մասին, ըստ որի «Թուրքական պետությունը Ցեղասպանության է ենթարկել հայ ժողովրդին 1915-1923 թվականների ընթացքում»,-հայտնում է Associated Press-ը:

Դատավոր Նորբերտո Օյարբիդեն բավարարել է հայազգի Գրիգորի Հայրապետյանի հայցը, ով արգենտինական դատարան էր դիմել 2000 թվականին, պահանջելով պատասխանատվության ենթարկել Թուրքիային` 100 տարի առաջ անհետ կորած իր 50 ազգականների ճակատագրի համար:

Համաձայն աղբյուրի, դատավորը հայտարարել է, որ Թուրքիան պետք է օգնի Հայրապետյանին պարզելու իր` ավելի քան 50 ազգականների ճակատագիրը: Դատավորը միաժամանակ նշել է, որ իր որոշումը դեկլարատիվ բնույթ է կրում:

Արգենտինայում Թուրքիայի դեսպանատունը դեռեւս չի մեկնաբանել դատարանի այս որոշումը:

2007 թվականի հունվարի 10-ին, Արգենտինայի նախագա Նեստոր Կիրշները ստորագրել է օրենք` Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ կատարված Ցեղասպանության ընդունման մասին, եւ ապրիլի 24-ը հայտարարել «Ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի օր»: