Ֆրանսիայի Նեվիլ-ան-Ֆերան փոքրիկ քաղաքի քաղաքապետը, որոշել է ազատվել Մարիաննայի կիսանդրուց, որը համարվում է ֆրանսիայի խորհրդանիշը, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Franse Presse գործակալությունը։
Քաղաքապետի օգնականների խոսքով, այս որոշում կայացվել է որովհետեւ Մարիաննան շատ մեծ կուրծք ունի։ Փափուկ բարեմասնությունները մարդկանց բանբասանքների առիթ են տալիս եւ շեղում են պաշտոնական ելույթների ժամանակ։
Մարիաննայի թրծակավագույն արձանը 2007թ դրված է եղել քաղաքապետի ամուսնության սրահում։
Ինչպես հայտարարել է կիսանդրու հեղինակը, նա մտածված է մեծացրել Մարիաննայի կուրծքը, այն խորհրդանշում է երկրի առատությունը։ Քանդակագործը քաղաքապետի որոշումն անհիմն է համարել եւ հիշեցրել է որ հենց նա է ընտրել կիսանդրին որպես ամենահարմար տարբերակ։
Կիսանդրու համար քաղաքապետարանը վճարել է 1400 եվրո։ Քաղաքապետի որոշմամբ, մեկ ուրիշ խորհրդանիշի համար վճարվել է 900 եվրո, որի համար երաշխավորել էր մոդել Լետիցիա Կաստան։





























