ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ապրիլի 1-ին հանդիպել է Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների խմբի հետ ու կոչ է արել նրանց ավելի հաճախ այցելել Արցախ, ինչը համագործակցության ակտիվացման լավագույն միջոցներից կլինի:
Ուսանողների տարաբնույթ հարցերին ի պատասխան` վարչապետն անդրադարձել է Արցախի տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերին, մանրամասն ներկայացրել է գյուղատնտեսության զարգացմանն ուղղված խնդիրները: Նա նաեւ խոսել է երիտասարդության խնդիրների, բանակի մարտունակության, ԼՂՀ միջազգային ճանաչման մասին: «Մեր հետագա գործողությունները պետք է ուղղված լինեն միասնական Հայաստանի ստեղծմանը»,- նշել է Հարությունյանը, հաղորդում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը:




























