Կարմիր խաչի հայկական ընկերակցությունը հայրենակիցներին կոչ է արել միանալ Ճապոնիայում երկրաշարժից ու ցունամիից տուժածների օգնության միջազգային շարժմանը:

Դրամական միջոցներ կարելի է փոխանցել ընկերակցության ` Հայբիզնեսբանկում բացված 11500 00234040500 հաշվին:

Կազմակերպության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը նշել է, որ հայ ժողովուրդը հիշում է 1988թ. երկրաշարժից հետո Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային շարժման կողմից Հայաստանին ցուցաբերված օգնությունը:

Նա կոչ է արել արձագանքել իրենց ակցիային:

Հիշեցենենք, որ Ճապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի եւ դրան հաջորդած ցունամիի հետեւանքով զոհերի թիվը հասել է 11,8 հազարի, անհետ կորած է համարվում 15,54 հազար մարդ: