Ոստիկանության Արտաշատի բաժնում ապրիլի 1-ին  ահազանգ է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում 21-ամյա Վարազդատ Հ.-ի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երեւան ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել մայթեզրին եւ վրաերթի ենթարկել 35-ամյա Վալերիկ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վալերիկ Ա.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: