Ոստիկանության Էրեբունու բաժնում մարտի 31-ի երեկոյան հաղորդում էր ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի մի բնակարանից գողություն է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել էին, որ նույն օրը, ժամը 18.30-ից մինչեւ ժ.20.40-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով դռան փականը բացելով՝ բնակարանից գողացել են կանխիկ գումար եւ 450.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  գողությունը կատարել է 22-ամյա Լիլիթ Մ.-ն, որը ապրիլի 1-ին ներկայացել է բաժին:

Կատարվում է քննություն: