Զապորոժիեում (Ուկրաինա) ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի Գոչա Կեվլիշվիլին, ով համարվում է քրեական հեղինակություն` «Գոչա Ռուստավսկի» անունով: Այս մասին այսօր հայտնել է տեղի ոստիկանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կեվլիաշվիլին ձերբակալվել է քաղաքի բազմահարկ շենքի բնակարաններից մեկում, որտեղ նա թաքնվում էր իրավապահներից: Չնայած քրեական հեղինակությանը պահպանում էր թիկնազորը, օպերացիան հաջողվել է իրականացնել առանց զենքի գործադրման», - ասել է ՆԳՆ ԳՎ քրական հետախուզության վարչության պետ Սերգեյ Պրուդչենկոն:
Նրա խոսքով` ներկայումս քննարկվում է Ուկրաինայի տարածքից նրան արտաքսելու հարցը:
Կեվլիշվիլին անցած տարի ապրիլին նույնպես ձերբակալվել էր Զապորոժիեում, այդ ժամանակ դատարանը վճռել էր հինգ տարով արգելել նրա մուտքը Ուկրաինայի տարածք:





























