Արիզոնայում հայ առաքելական Սուրբ Աբգար եկեղեցին ապրիլի 22 –ի երեկոյան կբացի սեպտեմբերի 11 –ի ողբերգության եւ Հայոց ցեղասպանության  նահատակների հիշատակին նվիրված առաջին հուշարձանը, գրում է Nouvelles d`Arménie-ին:

Քանդակագործ Գասպար Ղարիբյանի աշխատանքը տեղադրվելու է եկեղեցում, որտեղ նախատեսվում է ստեղծել  խորհրդածությունների տարածք:

Բացմանը կմասնակցեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, էկումենիկ առաջնորդներ, Արիզոնայի համալսարանի ներկայացուցիչներ եւ այլք:

Սա առաջին նման հուշարձանն է լինելու Արիզոնայում: Հուշարձանի օծումը նախատեսվում է սեպտեմբերի 9 –ին: