Ղազախստանում մեկնարկել է վաղաժամկետ նախագահական ընտրությունների քվարակությունը:
Ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 7.00 –ին, քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը ութին, մոտ 12 ժամվա ընթացքում կիրականացվի ձայների հաշվարկը, եւ արդեն ապրիլի 4-ի առավոտյան ԿԸՀ-ն կհրապարակի առաջին նախնական արդյունքները, հաղորդում է newskaz.ru-ն:
Քվեաթերթիկում ընդգրկված են չորս թեկնածուների` գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ժամիլ Ահմեդբեկովի, Հայրենասերների կուսակցության առաջնորդ, սենատոր Գանի Կասիմովի եւ «Տաբիգատ» էկոընկերության ղեկավար Մելս Ելեուսիզովի անունները:
Երկրում բացվել է ավելի քան 9,7 հազար ընտրատեղամաս, ցուցակներում ընդգրված է 9,18 մլն ընտրող:
Ընտրությունների ընթացքին հետեւելու համար հավտարմագրվել է 1059 օտարերկրյա դիտորդ, այդ թվում` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ից` 357, ԱՊՀ-ից` 425 եւ այլն:





























