«Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի երկրոդ էներգաբլոկում ճեղքվածքները բետոնապատել են: Դրանց միջոցով ռադիոկատիվ ջուրը դուրս էր գալիս եւ հասնում մինչեւ օվկիանոս: Մասնագետները կարծում են, որ շենքի հիմքում այլ ճեղքեր եւս կան, որոնք փորձելու են գտնել:
Մյուս էներգաբլոկներում հետազոտությունները ցույց են տվել, որ այնտեղից արտահոսքեր չկան: Փորձագետների կարծիքով` հենց ռադիոկատիվ ջրի թափանցումն է կայանցից դուրս ռադիոակտիվ ճառագայթման բարձր մակարդակի պատճառը: Այն նորման գերազանցում է գրեթե 4,5 հազար անգամ, հաղորդում է «Ռոսիա -24» հեռուստաալիքը:
ԱԷԿ-ի աշխատակիցներն ամեն ինչ անում են` թույլ չտալու ռադիոակտիվ նյութերի արտանետումը շրջակա միջավայր: Մասնավորապես նախօրեին սկսվել է կայանի տարածքի եւ կառույցների մշակումը հատուկ սինթետիկ խեժանյութով, որը պետք է կանխի ռադիոակտիվ նյութերի դուրս թափանցումը:





























