ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է պաշտոնապես հայտարարել նախագահի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելու մասին:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հայտնել են, թե առաջիկա շաբաթվա ընթացքում Օբաման Դաշնային ընտրական հանձնաժողովին կներկայացնի վերընտրման համար անհրաժեշտ փաստաթղթերը, գրում է Gazeta.ru-ն:
Այդ երկար սպասված քայլը Օբամային թույլ կտա սկսել միջոցների հավաքմանն ուղղված արշավը: Անցած շաբաթ Օբաման արդեն ստացել է $1,5 միլիոնի աջակցություն Նյու Յորքում միջոցների հավաքման արշավում, իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում նա իր նախընտրական արշավի համար գումարների հավաքման արշավ կսկսի Չիկագոյում, Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում:
2008թ. նախընտրական արշավի ժամանակ Օբաման հավաքել էր $750 միլիոն:





























