Գվատեմալայի դատարանը կասեցրել է երկրի նախագահ Ալվարո Կոլոմայի ամուսնալուծությունը:

Անցած շաբաթ երկրի առաջին տիկին Սանդրա Տորեսը հայտարարել էր, թե ամուսնուց բաժանվում է` նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Խնդիրն այն է, որ սահմանդրությունն արգելում է երկրի ղեկավարի մոտ հարազատներին առաջադրվել նախագահի պաշտոնում:

Ուսանողների մի խումբ դիմել էր դատարան`ամուսնալուծության գործընթացը կասեցնելու խնդրանքով: Նրանց կարծիքով` առաջին տիկնուջ ամուսնալուծությունը եւ նրա հետագա առաջադրումը որպես նախագահի թեկնածու, միեւնույն է, հակասում է սահմանադրությանը:

Ավելի վաղ նման տեսակետ էր հայտնել ընդդիմությունից առաջադրված թելկնածու Օտտո Պերես Մոլինան, որին պատրաստ է սատարել գվատեմալացի ընտրողների 40%-ը: