Անհայտ անձինք ապրիլի 3 –ին մահափորձ են կատարել Իրաքի արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Ահմեդ ալ Կարբուլիի նկատմամբ:

Հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Բաղդատից դեպի սիրիական սահման ավտոճանապարհին` անապատային Անբար նահանգում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախարարի եւ նրան ուղեկցող մեքենաները դարանակալվել են: Ճանապարհին տեղադրված ականի պայթյունից հետո գորհայինները կրակ են բացել մեքենաների շարասյան վրա: Փոխհրաձգության արդյունքում թիկնապահներից մեկը սպանվել է, չորսը վիրավորվել են: Նախարարը չի տուժել: