Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: