Լոս Անջելեսի օդանավակայնում ապրիլի 2-ին մոտ 300 չվերթ է չեղյալ համարվել Boeing 737-ի հետ կապված միջադեպի պատճառով: Սպասվում է, որ նույնքան թռիչք ապրիլի 3 –ին չեղյալ կհամարվի:
Southwest Airnes ավաընկերությունը դադարեցրել է իր 80 Boeing 737 թռիչքները` պարզելու համար կատարվածի պատճառները:
Հիշեցնենք, որ Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը, ֆյուզելյաժի վրա անցքով, ապրիլի 2-ին վթարային վայրէջք էր կատարել Արիզոնա նահանգի ռազմական բազայում: Ինքնաթիռում 118 մարդ է եղել, ոչ ոք չի տուժել, հաղորդում է РБК-ն:
Ֆենիքսից Սակրամենտո ուղեւորվելիս ավելի քան 10 կմ բարձրության վրա ինքնաթիռի ֆյուզելյաժի վերին մասում 2 մ տրամագծով անցք է հայտնվել, որը հանգեցրել է սրահի ապահերմետիկացմանը: Դրանից հետո ինքնաթիռն սկսել է արտակարգ վայրէջքը:





























