Մոսկվայի կենտրոնում կեղծ փոխանակման կետում անհայտ տղամարդը բնակչի իսկական դոլարները փոխանակել է ռուբլու քսերոպատճենով: Հարուցված է քրեական գործ` խոշոր չափի խարդախության փաստով, պատրաստվել է կասկածյալի ֆոտոռոբոտը:

Ապրիլի 2 –ին ոստիկանություն  դիմած 51-ամյա  բնակչուհին պատմել է, թե ցանկացել է  ռուբլով փոխանակել իր $53 հազարը եւ վախենալով,  որ կարող է դառնալ հարձակման զոհ,  գործարքի իրականացումը վստահել է իր  53-ամյա հարեւանին:  Սական պարզվել է, որ իսկական դոլարների դիմաց գործառնությունների դրամարկղի աշխատակիցը տվել է հինգհազարանոց թղթադրամների քսերոպատճեններ` ընդհանուր 1,5 մլն ռուբլի «գումարով», գրում է Vesti.ru-ն:

Հայտնի է դարձել, որ Սադովո-Կուդրինսկայա փողոցի փոխանակման կետը, որտեղ տեղի է ունեցել գործարքը, արդեն մի քանի ամիս չի գործում, իսկ անհայտ տղամարդը, որը հանդես է եկել որպես դրամարկղի աշխատակից, այնտեղ անօրինական է մուտք գործել: