ԱՄՆ խոշորագույն Wachovia բանկը $378 մլրդ է լվացել Մեքսիայում ծաղկող թմրաբիզնեսից: Ըստ բրիտանական  Guardian –ի` այդ գումարը Մեքսիկայի ՀՆԱ-ի մեկ երրորդն է:

Նշվում է, որ 2004-2007թթ. բանկը, առանց համապատասխան թույլտվության, զբաղվել է ԱՄՆ-ից Մեքսիկա դրամական միջոցների փոխանցմամբ: Այս գումարները հատկացվել են հարյուրավոր տոննաների թմրանյութերի փոխադրումներին: Դրանով  ձեռք են բերվել ոչ միայն թմրանյութեր, այլեւ ինքնաթիռներ` բեռները տեղափոխելու համար:

2010 թ–ին Wachovia բանկը  $160 միլիոնի տուգանք է վճարել: Մինչ այդ բանկի ղեկավարությունը դատական  7  ծանուցում է ստացել:

ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության հարցերով վարչության տնօրեն Անտոնիո Կոստան 2008 թ-ին հայտարարել էր, թե Wachovia –ն այդ կերպ պայքարել է ճգնաժամի դեմ: Սակայն այդ տարի բանկի ղեկավարությունը հայտարարել էր բանկի վաճառքի մասին` սնանկությունից խուսափելու համար: