Ղազախստանի հյուսիս-արեւելյան մասում գտնվող Պավլոդար քաղաքում այսօր` նախագահական ընտրությունների օրը, այրել են գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նկարով պաստառը:

Արդեն հայտի է այդ արարքի հեղինակը, ով նախկինում դատված հաշմանդամ է, դրդապատճառները պարզվում են:

Հողորդվում է, որ նա կարող է ենթարկվել ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության:

Տեղական ժամանակով ժամը 16.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների  76,9%-ը կամ  7մլն  56 հազ. 748 քաղաքացի, մինչդեռ  2005թ. ընդհանուր մասնակցությունն է կազմել  76,78%, գրում է  newskaz.ru-ն:

Քվեաթերթիկում ընդգրկված են  չորս թեկնածուների` գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ժամիլ Ահմեդբեկովի, Հայրենասերների կուսակցության առաջնորդ, սենատոր Գանի Կասիմովի եւ «Տաբիգատ» էկոընկերության ղեկավար Մելս Ելեուսիզովի անունները:

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հետեւում են նախագահական ընտրություններին Ղազախստանում: ԿԸՀ պատվիրակության կազմում, մասնավորապես ընդգրկված են ԿԸՀ փոխնախագահ Հարություն Շահբազյանը, ԿԸՀ անամ Համլետ Աբրահամյանը, արտաքին կապերի բաժնի ղեկավար Լիանա Սիմոնյանը, ԿԸՀ նախագահի օգնական Հերմինե Հարությունյանը, համակարգչային ծառայությունների բաժնի գլխավոր մասնագետ Սվետա Գրիգորյանը, ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանը: Պատվիրակության կազմում է  նաեւ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահ Մարտունի Մարգարյանը: