Բահրեյնի իշխանությունները փակել են երկրի գլխավոր ընդդիմադիր` Al Wasat թերթը: Ըստ պետական հեռուստաընկերության` երկրի ղեկավարությունը թերթի կողմից շիաների ապստամբությունների լուսաբանումը «ոչ էթիկական» է համարել, գրում է РБК-ն:
Նշենք, որ փետրվարի կեսերից Բահրեյնում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում երկրի շիա մեծամասնության կողմից ընդդեմ կառավարող սուննի փոքրամասնության: Բահրեյնի թագավոր Համադ ալ Խալիֆը երկրում արտակարգ դրություն է հայտարարել եռամսյա ժամկետով:





























