Իռլանդիայի իրավապահ մարմինները 65 մլն եվրոյի բանկային հաշիվներ են սառեցրել, որոնք, ինչպես նշվում է, պատկանում են ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն, ով ներկայումս բանտում է:

Բացի այդ, ըստ ֆինանսական հետախուզության աշխատակիցների, ռուսաստանցի գործարարին կարող են պատկանել նաեւ երրորդ անձանց հաշիվներում պահվող մինչեւ 200 մլն եվրո գումարները, գրում է Newsru.com-ը:

The Times թերթի տվյալներով` 65 մլն եվրոյի գումարը սառեցվել է` օֆշորային գոտի տեղափոխելու փորձից հետո:  Այդ մասին Իռլանդիայի ոստիկանությանը տեղեկացրել է ֆինանսական հետախուզությունը:

Մ. Խոդորկովսկու փաստաբաններից Յուրի Շմիդտը սակայն «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել է, թե հրաժարվում է մեկնաբանել այդ հրապարկումը մինչեւ հավաստի տեղեկատվություն ստանալը: