Մոսկվայի սրճարաններից մեկում այցելուների միջեւ վեճ է բռնկվել, որը վերաճել է կռվի:

Տղամարդկանցից մեկը մարտական ատրճանակից կրակ է բացել եւ փախուստի դիմել, «Ինտերֆաքսին» ասել է իրավապահ մարմինների աղբյուրը:

«Հասնելով հանցագործության վայր` ոստիկանները հայտնաբերել են ոտքից վիրավոր 24-ամյա Ադրբեջանի մի քաղաքացու, ինչպես նաեւ «Մակարով» տեսակի ատրճանակի պահունակներ, փամփուշտներ», - ասել է գործակալության զրուցակիցը: 

Վիրավորը հոսպիտալացվել է, բժիշկների կարծիքով նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կրակողը փնտրվում է: