Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը Իրանին մեղադրել է Բահրեյնում հակակառավարկան ելույթներին աջակցելու համար:

Կիրակի Էլ Ռիյադում անցկացված Խորհրդի արտակարգ հանդիպման ժամանակ մասնակիցները դատապարտել են Թեհրանի գործողությունները: Նրանց կարծիքով` Իրանը «միջամտում է Պսրսից ծոցի երկրների ներքին գործերին»: Բացի այդ, Իրանին մեղադրել են նաեւ  արաբական երկրների ազգային անվտանգությունը վնասելու նպատակով  դավադրության համար, գրում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ փետրվարի 14 –ից Բահրեյնում շիա մեծամասնությունը բողոքի ակցիաներ է անցկացնում կառավարող սուննի փոքրամասնության դեմ: Համագործակցության խորհուրդը գտնում է, որ առավելապես շիաներով բնակեցված Իրանը շահագրռված է Բահրեյնի շիաների պաշտպանության հարցում:

Խորհուրդն Իրանին մեղադրում է նաեւ Քուվեյթում հզոր լրտեսական ցանց ստեղծելու մեջ: