Թեհրանի ազգագրական երգի համույթը ոսկե մեդալի է արժանացել Իսպանիայում կայացած ժողովրդական երգերի 11-րդ միջազգային փառատոնում՝ ի թիվս այլ երգերի կատարելով նաեւ հայկական ստեղծագործություններ:

Իրանական այդ համույթը միակն էր սեպտեմբերի 23-26-ը կայացած փառատոնում, որ չէր ներկայացնում եվրոպական որեւէ երկիր: Փառատոնն անց էր կացվում Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայի տարբեր վայրերում, նաեւ բաց երկնքի տակ եւ Santa Maria Del Pilar եկեղեցում: Նշենք, որ ավելի վաղ այդ երգչախումբը երկու մեդալի էր արժանացել Հարավային Կորեայում կայացած փառատոնում: