Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության` օրերս հրապարակած տեղեկություններով, ընթացիկ տարվա փետրվարին հանրային տրանսպորտից օգտվել են 19,5 միլիոն ուղեւորներ` երկրի 3,25 մլն բնակչության պայմաններում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ուղեւորների թիվն աճել է 4,4 տոկոսով:
Ուղեւորատար փոխադրումների առյուծի բաժինը հասնում է ավտոմոբիլային տրանսպորտին` 89,7 տոկոս, որին հաջորդում է էլեկտրատրանսպորտը (տրոլեյբուսներ եւ մետրոպոլիտեն)` 9,6 տոկոս:
Երկաթուղային եւ օդային տրանսպորտը ընդհանուր ծավալի մեծ ունեն 0,3 եւ 0,4 տոկոս մասնաբաժին:
Փետրվարին ավտոմոբիլային տրանսպորտը տեղափոխել է 17,5 միլիոն մարդ, որից 1,3 միլիոնը` տաքսիներով: Այսինքն, ստացվում , որ յուրաքանչյուր 13-14-րդ ուղեւորն օգտվել է առավել թանկարժեք տրանսպորտից:





























