Պարսից ծոցի Արաբական երկրները դատապարտում են Իրանի միջամտությունը Պարսից ծոցի  ներքին գործերին եւ մեղադրում են իրանական իշխանություններին միջկրոնական բախումներ հրահրելու եւ տարածաշրջանում ազգային անվտանգության հիմքերը խարխլելու մեջ:

Քուվեյթի  «Կունա» գործակալությունը տեղեկացնում է, որ համապատասխան հայտարարություն էր արվել, երբ ապրիլի 3-ին երեկոյան Էր-Ռիադում Պարսից ծոցի արաբական երկրների հանրապետությունների համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների մասնակցությամբ արտահերթ նիստ է գումարվել:

Խորհուրդը խստորեն դատապարտում է Իրանի միջամտությունը Բահրեյնի գործերին, միեւնույն ժամանակ զինվորականների մուտքը Խորհրդի երկրներ համարում օրինական, քանի որ այն իրականացվել է  մասնակից 6 անդամների համաձայնությամբ` Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Օմար, Կատար եւ ԱՄԷ: Գgrani.ru»-ի տեղեկացմամբ `Իրանի իշխանություններին Բահրեյնից օտար ուժերին հանելու կոչը Խորհուրդը համարել է Պարսից Ծոցի երկրների ներքին գործերի հանդեպ թշնամական դիրքորոշման եւ սադրիչ միջամտության արտահայտություն: