«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ապրիլի 4-ին տեղի ունեցավ «Օլիմպիկ» էլեկտրոնային ամսագրի շնորհանդեսը։ Ամսագրի նպատակն է ներկայացնել կրթահամալիրում տեղի ունեցող տարբեր օլիմպիադաների ժամանակ ներկայացված լավագույն աշխատանքները։
«Օլիմպիկ» ամսագրի խմբագիր Աիդա Պետրոսյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նոր ստեղծված ամսագիրը հնարավորություն կտա հավաքել բոլոր լավագույն աշխատանքները մի վայրում՝ այդպիսով դրանց ծանոթանալու հնարավորություն կունենան բոլոր ցանկացողները։ «Օլիմպիկ»- ի նպատակն է նպաստել աշակերտների ստեղծագործական ունակությունների բացահայտմանը եւ ներկայացնել աշակերտների յուրօրինակ աշխատանքները»,-ասաց Ա. Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ կրթահամալիրում անցկացված վերջին օլիմպիադիային մասնակցել են 3-10 տարեկան 250 աշակերտներ, որոնց աշխատանքներն արդեն տեղադրվում են էլեկտրոնային ամսագրի կայքում։
«Շուտով արդեն կրթահամալիրում անցկացվող բոլոր օլիմպիադաների լավագույն աշխատանքներին հնարավոր կլինի ծանոթանալ հենց մեր ամսագրի միջոցով»,-ասաց Ա. Պետրոսյանը։




























