Գերմանական Վիսբադեն քաղաքում բացվել է թանգարան` նվիրված զուգարանների պատմությանը, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Fankfurt Rundshau-ին: Ցուցահանդեսի հեղինակը 69-ամյա Միխայել Բերգերն է, ով իր ցուցադրությունը համարում է պարգեւ ամբողջ մարդկությանը։
Թանգարանում կարող եք տեսնել զուգարանին վերաբերող տարբեր աքսեսուարներ, (խոզանակներից մինչեւ թղթե հարմարանքներ), ամեն տեսակի զուգարանակոնքեր, ինչպես նաեւ դրա համար նախատեսված նստատեղեր, զուգարանակոնքերի տեսքով հուշանվերներ, եւ ուրիշ շատ մանրուքներ։ Թանգարանի տոմսերն արժեն 4 եվրո 99 ցենտ։





























