Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ապրիլի 4-ին ժամանել է Թուրքիա։ Նրան Անկարայի օդանավակայանում դիմավորել է Անկարայի փոխնահանգապետ Հայրեթին Բալջըօղլուն։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Սաադ Հարիրին այսօր՝ ապրիլի 4-ին հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Այցի հետ կապված մանրամասներ չեն հաղորդվում։