Պոլ Գոգենի «Երկու թաիթցի կանայք» կտավը հարձակման է ենթարկել Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում, հաղորդում է The Washington Post-ը:
1899թ. նկարված կտավը պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին եւ Վաշինգտոն էր բերվել «Գոգեն. միթոսների ստեղծող» ցուցահանդեսին մասնակցելու համար:
Ականատեսների վկայությամբ, մի կին փորձել է պոկել նկարը` բացականչելով «սա չարիք է» եւ բռունցքներով հարվածելով նկարի պաշտպանիչ պլաստմասե էկրանին:
Նրան «Գոգենից» հեռացրել է պատկերասրահի մեկ այլ այցելու, իսկ ոստիկանները ձերբակալել են:
Կիսամերկ կանանց պատկերով նկարը չի տուժել, սակայն թանգարանի ներկայացուցիչ Դեբորա Զիսկան հայտնել է, որ փորձագետները եւս մեկ փորձագիտական հետազոտություն կանցկացնեն:




























