Բաքվում դատախազությունը մեղադրանք է ներկայացրել 4 ընդդիմադիրների, որոնց ձերբակալել էր ապրիլի 2-ի բողոքի գործողության ժամանակ: «Մուսավատ» կուսակցության եւ Ազգային Ճակատի երկուական ներկայացուցիչների հասարակական կարգի խախտման մեղադրանք է ներկայացվել:

Ավելի վաղ Ադրբեջանի ՆԳՆ-ն մեղադրել էր ընդդիմության չարտոնված ակցիա անցկացնելու եւ հակաիրավական գործողությունների մեջ, որոնց արդյունքում կոտրել են խանութների ցուցափեղկերը եւ վիրավորել ոստիկանության 13 աշխատակիցների:

Նշենք, որ բողոքի գործողության արդյունքում ձերբակալվել էին 100-ից ավելի մարդ, նրանցից 25-ին վարչական պատասխանատվության էին ենթարկել:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ընդդիմադիր ակտիվիստները փորձել են մոտենալ Շատրվանների հրապարակին, սակայն ոստիկանությունը կանգնեցրել եւ ուժ էր կիրառել: