Ավստրալական Մելբուռն քաղաքի բնակչուհին իր մեքենայով ընկել է 6-րդ հարկից եւ կենդանի է մնացել:

Sky News-ի փոխանցմամբ, նա մեքենայով փորձել է դուրս գալ բարձրահարկ կայանատեղից, սակայն կորցրել է կառավարումն ու գլորվել ցած: Փրկարարներից կես ժամ է պահպանվել նրան մեքենայից հանելու համար: 44-ամյա Կիմ Լիմին տեղափոխել են Մելբուռնի Թագավորական հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ, նրա կյանքին ոչինչ չի սպառնում, նա միայն գլխի բաց վնասվածք է ստացել:

«Այս կնոջ բախտն աներեւեկայելիորեն բերել է»,- նշել է նրան բուժող բժիշկը: Ոստիկանությունն այժմ «գլուխ է ջարդում»` հասկանալու, թե ինչպես կարող է հանել արգելափակված մեքենան: