Լիբիացի ամստամբների ջոկատները, ապրիլի 4-ին, կարողացել են դուրս մղել Մուամմար Քադաֆիի զորքերը խոշոր նավթային նավահանգիստ Բրեգայից եւ նույնանուն բնակավայրից, հաղորդում է Associated Press-ը: Այժմ քաղաքը գտնվում է ապստամբների հսկողության ներքո:
Այդ բնակավայրի համար մղվող մարտերը տեւել են մի քանի օր: Առաջին անգամ ապստամբների շարքերում մարտերին մասնակցել են ոչ թե սովորական կամավորների ջոկատներ, այլեւ` ապստամների բանակի քիչ թե շատ կանոնավոր զորամիավորումնրը` սպաների հրամանատարությամբ, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Երկու կողմերի կորուստների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ ուրբաթ օրվանից սկսած ապստամբները կորցրել են վելի քանի 20 մարդ:





























