Չորս չինացուց եւ մեկ գերմանացուց բաղկացած դրամանանեգերի խումբը Գերմանիայի դաշնային բանկում 29-ը տոննա կշռով՝ 6 մլն եվրո արժողությամբ կեղծ եվրոսենթ են փոխանակել։ Ինչպես տեղեկացնում է ZDF հեռուստաընկերությունը, հանցավոր խմբի 4 անդամները Չինաստանի 28-45 տարեկան քաղաքացիներ են։

Դրամանենգերի հանցավոր սխեման կառուցված է եղել է չիրացվող` մեկ եւ երկու եվրո արժողությամբ եվրոյի մանրադրամի՝ եվրոսենթի փոխանակման գործընթացի շուրջ: Գերմանիայի դաշնային բանկը ընդունում է վնասված եվրոյի մանրադամները օգտահանման նպատակով։ Վնասված եվրոսենթերը կիսում են մեջտեղից եւ վաճառում որպես ջարդոն:

Օգտահանված եվրոյին ուղարկվել է նաեւ Չինաստան, սակայն, ինչպես պարզվել է, չինցիները գլխի են ընկել,թե ինչպես կարելի է եվրոն միացնել: «Վերականգնված» եվրոները նորից տեղափոխվել են Գերմանիա, որտեղ Բունդեսբանկում որպես վնասված մանրադրամ փոխանակվել են թղթադրամներով:

Նշվում է, որ հանցավոր մեխանիզմը կիրառվել է 2007թվականից մինչեւ 2010 թվականի նոյեմբեր: