Համակարգչահենները գողացել են մի շարք ընկերությունների`  Amazon, Citigroup եւ Barclaycard հաճախորդների տվյալները, տեղեկացնում է  բրիտանական Daily Telegraph-ը: Համակարգչահենների հարձակմանն է ենթարկվել համացանցային շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկյան  Epsilon ֆիրմայի փոստային սերվերը.

Epsilon-ի ղեկավարությունը տեղեկացրել է, որ սերվերից գողացվել է հաճախորդների անունների եւ էլեկտրոնային հասցեների մասին տեղեկատվությունը, ֆինանսական տեղեկատվությունը չի վնասվել: Ընկերության հաճախորդներն այժմ կարող են ստանալ սպամ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Ընդ որում, տվյալների գողությունը կարող է դառնալ խոշորագույնը պատմության մեջ, նշում է թերթը: Տուժած կազմակերպությունները, որոնց թվում են  Capital One, JP Morgan Chase, и Mariotte Int. Hotel group կոչ են անում իրենց հաճախորդներին լինել զգույշ, եթե ստանան էլեկտրոնային նամակներ` այս կամ այն անձնական բնույթի տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով: