Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Սոլոմենսկու շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ փորձել է խլել լրագրողի հեռախոսը: Միջադեպի հոլովակը հրապարակվել է  Facebook-յան «Ստոպ կոռուպցիային» էջում:

Կադրերում երեւում է, թե քաղաքապետն ինչպես է մարդկանցով շրջապատված պատասխանում հարցերին: Երբ լրագրողներից մեկը Կլիչկոյին հարց է ուղղել Պլատոնովյան նրբանցքում ապօրինի կառուցապատման մասին, քաղաքապետը փորձել է տղամարդու ձեռքից գաջեթը խլել:

Կլիչկոյի մամուլի քարտուղարը տեսանյությում տեղի ունեցողը մանիպուլյացիա է անվանել: