Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։ Դատարանը միաժամանակ ոչ իրավաչափ ճանաչեց Բաբայանին ձերբակալելու որոշումը։ Հիշեցնենք` Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հաջորդ օրը ՀՔԾ–ն Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք կատարելը) մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք: Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի 2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO–ի օրերին

Փաշինյանը տեղի՞ է տալիս Պուտինի ճնշմանը. նա փորձում է ավելի չգրգռել Մոսկվային I ԼՈՒՐԵՐ I 20:00

Մարդիկ ու ռոբոտները՝ մրցակիցներ․ ի՞նչ կշահի սպառողը. հարցազրույց Արամ Մխիթարյանի հետ

Կոնվերս Բանկը TOON EXPO–ին ներկայացել է հիփոթեքային և ավտովարկավորման հատուկ առաջարկներով

TOON EXPO–ն վերադարձել է ավելի մեծ մասշտաբներով. գտիր քո ապագա տունը Հայաստանում կամ արտերկրում

Փաշինյանը չի միացել Մակրոնի ներկայացրած հակառուսական հռչակագրին I ԼՈՒՐԵՐ I 18։00

91 քննիչ է ներգրավված Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով. Հակոբյան

Վարչապետն ասաց՝ ծնողները չե՞ն տեսել՝ կացարանի պատուհանի վրա ռեշոտկա կա. զոհված զինվորի հայր

Բացառիկ վիրահատություն «Շենգավիթ» Բկ-ում․ երիկամի քարը դուրս էր եկել մարմնի մակերես

Արսենը նահատակվեց, որովհետեւ նրա պայքարը հանուն հայրենիքի էր, իր քաղաքի. Ֆարմանյան

Արսենը գանգատ չուներ, տարան բանտ եւ հասցրեցին մահվան. Իրինա Յոլյան

Ազնիվ հայ էր Արսենը, շինծու, կարված գործով սեւ արշավ էին սկսել. Աբրահամյան